top of page

Ֆեյսբուքում նոր ֆունկցիա կգործարկվի

  • Zohrap Amiryan
  • 16 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Araratnews-ը գրում է.

Facebook-ի օգտատերերին հասանելի է դարձել նոր՝ ինքնաոչնչացվող պատմությունների My Day(«Իմ օրը») ֆունկցիան, գրում է TJ-ն:

My Day-ը նման է Instagram եւ Snapchat-ի նմանատիպ ֆունկցիաներին, որոնց միջոցով օգտատերը կարող է կիսվել նկարներով եւվիդեոներով՝ ներկայացնելով դրանք որպես պատմություն: Այդ պատմությունները հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում:

My Day-ը ավելի շատ գործիքներ ունի բովանդակության հետ աշխատանքի համար: Մասնավորապես, լուսանկարների եւ վիդեոների վրա կարելի է «կպցնել» տարբեր սթիկերներ, այդ թվում գեներացնել գրառման համապատասխան սթիքերներ: Ֆունկցիայի մեջ ծրագրավորողներն ավելացրել են նաեւ Prisma ծրագրով լուսանկարների խմբագրման հնարավորություն:

Հետաքրքիրն այն է, որ Facebook-ի պաշտոնական հաղորդագրության մեջ My Day ֆունկցիայի մասին դեռ ինֆորմացիա չկա: Հավանական է, որ ֆունկցիաան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար:

My Day ֆունկցիային փորձարկումը սկսվել է դեռ սեպտեմբերից Լեհաստանում:

Comments


bottom of page