Поиск
Լևոն Տեր-Պետրոսյան. պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը դառը պարտություն կկրի
- Zohrap Amiryan
- 17 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Սեփական նախաձեռնությամբ սանձազերծած հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը հաստատաբար դառը պարտություն կկրի և ևս մի քանի շրջան կկորցնի: Այդ մասին այսօր Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարեց ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի, ես այսքանը երաշխավորում եմ», -ժպտալով հավելեց ՀՀ առաջին նախագահը:
Comments