top of page

«Ազգի հպարտության միակ առարկան Հենրիկ Մխիթարյանն է». Լեւոն Տեր-Պետրոսյան

  • Zohrap Amiryan
  • 17 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատ­ճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհա­մար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»,-ՀԱԿ համագումարում ելույթի ավարտին ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր իսկ ելույթին նա այսպիսի գնահատական տվեց. «Այն գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը»: «Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,-եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մխիթարյանի մասին հիշատակությանը համագումարի պատվիրակները ծափերով արձագանքեցին: Տեսանյութը՝ քիչ ուշ: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Comments


bottom of page