top of page

Արգելափակվել են ավտոմեքենաներ

  • Zohrap Amiryan
  • 17 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ երկաթգծի կայարանի տարածքում, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ЗИЛ 130 մակնիշի 34 UF 872 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում՝ թիվ 13 պոլիկլինիկայի մոտակայքում, Opel Vectra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 11 SU 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Մ.):

Comments


bottom of page