top of page

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել

  • Zohrap Amiryan
  • 17 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Comments


bottom of page