top of page

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում. «Ժողովուրդ»

  • Zohrap Amiryan
  • 18 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում: Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Որևէ կուսակցություն այլևս չի համաձայնել միավորվել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում ՕԵԿ, հիմա` ՀՎԿ, երբևէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել. մշտապես մասնակցել է մենակ: Դա մեր սկզբունքն է: Իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը՚: Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերևս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ:

Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին և կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին:

Kommentarer


bottom of page