top of page

Արտակարգ դեպք Սպիտակում. մորը կախված են գտել, իսկ երեխաներին՝ ննջասենյակում մահացած

  • Zohrap Amiryan
  • 19 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես գրել էր News.am-ը, Այգեստան փողոցի շենքերից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կախված վիճակում։

Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշել է, թե ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Սպիտակի Այգեստան Երկրորդ նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ կախված վիճակում: Ահազանգողը հայտնել է, որ ննջասենյակում կա նաեւ երկու երեխայի դի: «Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասները ճշտվում են»,- ասել է Ջանոյանը:

Comments


bottom of page