top of page

Արարատի մարզպետարանի վայ-չինովնիկների մեղքով հերթական ավտովթարն է տեղի ունեցել մարզում(տեսանյութ)|Գ.

  • Zohrap Amiryan
  • 19 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ, 60-ամյա Ռաֆայել Մուրադյանը Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում, գյուղամիջյան ճանապարհում, ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած BMW մակնիշի 21 RM 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/12/19/104438/

Comentários


bottom of page