Поиск
Ապխտած Վիտչինայով Ռուլետ
- Zohrap Amiryan
- 20 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Պատրաստման եղանակները
Սոխը մանր կտրատել և տապակել: Ավելացնել կտրատված սունկը և լիմոնի հյութը և թողնել կրակին 3-5 րոպե: Վիտչինայի մեջ լցնել սնկից պատրաստված միջուկը, փաթաթել և փայտիկով ամրացնել: Սոուսի պատրաստման համար ձվի դեղնուցը հարել ալյուրի հետ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչներ, մի քիչ աղ և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Տապակի մեջ շարել ռուլետները, վրան լցնել սոուսը և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե: Զարդարել մանրացված կանաչիով:
Բաղադրությունը
1 հատ սոխ, 500 գր. խաշած շամպինիոն կես հատ լիմոնի հյութ 6 կտոր ապխտած վիտչինա կանաչի, աղ, սև պղպեղ, կարագ: Սոուս` 100 մլ. սպիտակ գինի 4 ճգ. սերուցք 1 թգ. ալյուր 1 հատ ձվի դեղնուց:
Աղբյուրը` recipes.am
Kommentare