Поиск
«Գտնված երազը» (մուլտֆիլմ)
- Zohrap Amiryan
- 20 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողն այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին:
Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ…
Եվ այսպես «Գտնված երազը» դառնում է այն դիտած յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը:
«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկն այսպես է արտահայտվել մուլտֆիլմի մասին. «Երբ մուլտը հայտնվեց էկարններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից:
Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»:
Comments