top of page

«Հայկական ժամանակ». Հարցաքննվել է երկու երեխաներին խեղդամահ արած, ապա ինքնասպան եղած կնոջ ամուսինը

  • Zohrap Amiryan
  • 21 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Մեր տեղեկություններով, Սպիտակ քաղաքի բնակարաններից մեկում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված 45֊ամյա Մարինե Հովհաննիսյանի նախկին ամուսինը հարցաքննվել է: Մահացած երեխաների հայրը ցուցմունքում նշել Է, որ մի քանի տարի Է, ինչ կնոջ հետ կապ չունի, երեխաներին տեսակցել է միայն նրանց ծննդյան օրերին։ Նա, որպես ամուսնալուծության պատճառ նշել է, որ կինը մշտապես առողջական խնդիրներ է ունեցել, դժգոհել Է, դրա համար էլ բաժանվել Է։ Թե ինչ պատճառներով կարող էր նախկին կինը խեղդել երեխաներին, ապա ինքնասպան լինել, տղամարդն ասել է ոչինչ չգիտի։

Նշենք, որ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել։ Մեր տեղեկություններով, նա 2013 թ. հաշվառված Է եղել Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում։ Մեզ հայտնի դարձավ, որ 45-ամյա կնոջ մայրն էլ տարիներ առաջ Է ինքնասպան եղել։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել Է քրգործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ե ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով։

Ինչպես տեղեկացրել ենք, 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը նախ խեղդամահ Է արել երկու դուստրերին, ապա ինքնասպան եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Comments


bottom of page