top of page

Վերջին օրերին բոլորիս ցնցել էր այս ընտանիքի պատմությունը

  • Zohrap Amiryan
  • 21 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Արարատ-Վեդի մայրուղուց դեպի զինվորական զորմաս տանող ճանապարհին գտնվող վրանում են բնակվում 3 անչափահաս երեխաներն իրենց մայրիկի հետ: Աղջիկները 7 և 12 տարեկան են, տղան՝ 16: Երեխաների հայրը տարիներ առաջ լքել է նրանց: 16-ամյա տղան դպրոցից դուրս է եկել և մոր հետ աշխատում է, որպեսզի կարողանան օրվա ապրուստը հոգալ: Աղջիկները տաք հագուստ, ձմեռային կոշիկներ, գրենական պիտույքներ չունենալու պատճառով դպրոց չեն գնում:

Այս ընտանիքում երբևէ Նոր տարի չեն նշել, տոներ չեն ունեցել, երեխաները երբեք նվերներ չեն ստացել, քանի որ առավել ծանր խնդրի առջև են միշտ կանգնած՝ օրվա հացը վաստակելու:

Ընտանիքի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ՝ http://hraparak.am/?p=132679&l=am%2F

Նրանց պետք է այցելենք մինչև Նոր տարի, փորձենք ևս մեկ ընտանիքի առօրյա փոխել հիմնովին, փորձենք ևս մի քանի բալիկի գորշ պատկերացումները Ամանորի մասին փոխել և պարգևել նրանց իսկական ընտանեկան տոն:

Բոլոր ցանկացողները կարող են գալ մեզ հետ:

Այս ընտանիքի համար հավաքում ենք հագուստ /միայն լվացած, արդուկած և պիտանի օգտագործման/, կոշիկներ և հողաթափեր, աղջիկները կրում են 34 և 39 համար, իսկ տղան՝ 43-44 համարի կոշիկներ. ընդունում ենք միայն նոր, քանի որ փորձը ցույց է տալիս, որ օգտագործված կոշիկները ուղարկվում են միայն կեղտոտ, քրքրված, մաշված և հակահիգենիկ վիճակում/, գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, հիգիենայի պարագաներ, տաք վերմակներ, խաղեր և խաղալիքներ, տոնածառ և խաղալիքներ, սնունդ և այլն:

Վերը նշվածը հավաքում ենք հետևյալ վայրերում:

1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել: 2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva chess school Նարվա շախմատի դպրոց-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09: 3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով: - Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853

PayPal - help-ngo@yandex.ru - Լուսանկարները վերցված են hraparak.am կայքից

Աղբյուրը` Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջ

Comentarios


bottom of page