top of page

Պտղաբերության իրազեկության մեթոդ (Ընտանիքի պլանավորման մեթոդ)

  • Zohrap Amiryan
  • 21 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու դեպքում կարող է հղիանալ և կան օրեր, երբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է կամ անհնար: Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է, անվանում են պտղաբեր օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը, դուք կարող եք կանխել անցանկալի հղիությունը: Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ:

Իրականում կինը ի վիճակի է հղիանալու 6 օր` մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհրաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր` հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն` ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում 25 օրանոց ցիկլի դեպքում:

Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ եթե սեռկան հարաբրություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության և դրանից հետո ` 1-2 օրվա ընթացքում:

28 օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույցը. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ արտադրությամբ:

Ստանդարտ օրերի մեթոդ

Եթե դուք չէք ցանկանում հղիանալ, ապա Ձեր դաշտանային ցիկլի 8-ից 16-րդ օրը Դուք պետք է ձեռնապահ մնաք սեռական հարաբերությունից կամ կիրառեք բեղմնականխման այլ միջոց, օրինակ` պահպանակ: Միաժամանակ հետևեք ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք Ձեզ կհուշեն Ձեր բեղմնունակության:

Օրացույցային մեթոդ

Գրեք ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Ինչպես հիշում եք, ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մեջտեղում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կվորոշեք առաջին պտղաբերության օրը, իսկ ամենաերկարից հանեք 10օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ:

Օրացույցի վրա նշեք դաշտանի առաջին օրը (շրջանակի մեջ) և հաշվեք 10 օր, ջնջեք <<անապահով>> պտղաբեր 10 օրերը:

Օրինակ Դուք հաշվել եք Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը և ստացել եք, որ Ձեզ մոտ ամենակարճ դաշտանային ցիկլը տևում է 28 օր, իսկ ամենաերկարը 40 օր: Հետևաբար, Ձեր պտղաբերության սկիզբը կլինի 28-18=10 դաշտանի 1-ին օրից հաշված 10-րդ օրը: Պտղաբերության վերջը 30-11=19 դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը:

Եթե դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին: Եթե դուք չէք ցանկանում հղիանալ ձեռնապահ մնացեք սեռական հարաբերությունից կամ հակաբեղմնավորիչ միջոցներ կիրառեք:

Վերը նշված օրինակում Ձեր պտղաբեր օրերը սկսում են դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք պետք է պաշտպանվեք հղիանալուց:

Արգանդի վզիկի արտադրության մեթոդ

Դաշտանից հետո ամեն օր հետևեք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակությունից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը: Մածուցիկ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժուն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը: 28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձը փոփոխվում է մոտավորապես հետևյալ օրինաչափությամբ: 1-5-րդ օր դաշտան 6-9-րդ հեշտոցը չոր է, լորձը` քիչ կամ գրեթե չկա: 10-12-րդ օր հայտնվում է կպչուն, խիտ լորձ, որն աստիճան ջրիկ է: 13-15-րդ օր լորձը դառնում է 16-21-րդ օրը լորձը նորից դառնում է կպչուն և խիտ: Հավանական է չհղիանալ, երբ Ձեր հեշտոցի արտադրությունը թափանցիկ է, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր: Հավանական է հղիանալ, երբ դառնում է առատ, թափանցիկ, ձգվող:

http://armmedicine.blogspot.am

Comments


bottom of page