Поиск
Սիրիահայերը «Զարթնիր լաո» հայրենասիրական երգի կատարմամբ տոնել են Հալեպի ազատագրումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Zohrap Amiryan
- 22 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Երկիր Մեդիա լրատվակայքի փոխանցմամբ՝ Հալեպի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մեծ շուքով տոնել են քաղաքի ազատագրումը գրոհայիններից: Սուրբծննդյան տոների առիթով տոնական տեսք ստացած հրապարակում սիրիացի հայերի նվագախումբը կատարել է «Զարթնիր լաո» հայրենասիրական երգը:
Հալեպի Ազիզիե թաղամասի հրապարակը տարիներ շարունակ տոնական օրերին զարդարվում էր Հայ մարմնամարզական միության («ՀՄՄ») նախաձեռնությամբ: Այժմ, քառամյա ընդհատումից հետո հրապարակում ծառ տեղադրելու ծրագիրը դարձյալ իրագործվել է. հաղորդում է «Գանձասարը»:
Opmerkingen