Ականջաբորբ (օտիտ)-ի կանխարգելումն ու բուժումը
- Zohrap Amiryan
- 22 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Ականջաբորբի առաջացմանը նպաստում են միջատների խայթոցից առաջացած վնասվածքները, այրվածքները. տարբերում են հիվանդության արտաքին և միջին տիպեր: Արտաքին ականջաբորբի գլխավոր ախտանշանը քորն է։ Ուժեղ ցավ զգացվում Է միայն սեղմելու դեպքում, լսողությունը ենթարկվում է ոչ շատ զգալի փոփոխությունների: Պաթոգենեզ Հիվանդությունն ընթանում է բավականին ծանր և ուղեկցվում է ականջի ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ, ինչպես նաև լսողության զգալի թուլացմամբ: Սուր բորբոքման դեպքում հնարավոր են նաև ուղեղապատյանների և գլխուղեղի բարդություններ։ Միջին ականջի սուր բորբոքման ժամանակ բժիշկի կողմից հաճախ նշանակվում են կոմպրեսներ, որոնք մեղմացնում են ցավը և նպաստում թմբկախոռոչի բորբոքային օջախի ներծծմանը։ Կանխարգելում Կանխարգելման համար կարևոր պայմանը լավ հիգիենային խնամքի ապահովումն է, թարախից ազատելը, վարակազերծող հեղուկներով մշակելը: Հույժ կարևոր Է հիվանդի ականջի ճիշտ խնամքը։ Միջին ականջի սուր բորբոքումը կանխարգելող հիմնական միջոցառումներից են վերին շնչուղիների հիվանդությունների հաճախության նվազեցումը՝ օրգանիզմի կոփումը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը: Բուժում Միջին ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտական ճեղք է մնում, քայքայվում են լսողական ոսկրիկները, լսողությունը թուլանում Է, իսկ թարախահոսությունը կարող է պարբերաբար նորից կրկնվել: Միջին ականջի քրոնիկական բորբոքումը պետք Է կանոնավոր բուժել և անպայման քիթկոկորդականջաբանի հսկողությամբ։
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
Comments