Поиск
22.12.2016. ՀՀ տարածքում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ
- Zohrap Amiryan
- 22 дек. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ցողամարգ-Ամասիա, Սիսիան-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Comments