top of page

Ավտոմեքենան բախվել է ծառին

  • Zohrap Amiryan
  • 22 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Suzuki swift» մակնիշի 35 DT 668 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Մ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները նրան տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը:

ՀՀ ԱԻՆ ծառայություն

Comments


bottom of page