Դեկտեմբերի 25-26-ին տաք օդային հոսանքների բուռն ներհոսքի շնորհիվ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 13-15
- Zohrap Amiryan
- 22 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանին մոտենում է Միջերկրական ծովի շրջաններում ձևավորված ցիկլոն, օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ 25-26-ին հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածությունը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում բարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Դեկտեմբերի 24-ի ցերեկը հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում կտեղա թույլ ձյուն: Դեկտեմբերի 25-ին կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,-մանրամասնել է Սուրենյանը: Սակայն այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի:
Մանրամասները ` Tert.am կայքում
Commentaires