top of page

Նամակ Ձմեռ Պապիին

  • Zohrap Amiryan
  • 22 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Նամակ Ձմեռ Պապիին: Բարև սիրելի Ձմեռ պապ: Ես Անկախն եմ, մէ հրաշք անձնավորչուն, ով իրեն ողջ տարի խելոք է պահել ու ուզում է մի երկու հարցով դիմել Ձեզ: Էս տարի ես մի քանի նվեր եմ ուզում: Առաջին նվերս դու պիտի կոալիցիա կազմես Աստված պապիի հետ ու նենց անեք, որ մեր երկրի տղերքի մեծ մասը խելք հավքեն ու իմ ֆռենդուհիներին, ովքեր մեկը մեկից սիրուն ու սեքսուալ են, խելոք ու էփող թափող են, 2017-ում պսակես ու 2019-ին մաքսիմում ամեն մեկը իրա էրեխու նկարը դնի պատին: (Դու էտ պսակելու հարցը լուծի, էտ երեխու պահը ես ամեն քշեր իրանց բիթի կքցեմ): Երկրորդ՝ եկող տարի մեր երկրում սպասվում է լուրջ ու տհաճ քաղաքական խաղեր... Խնդրում եմ քեզ նենց անես, որ էտ ամեն ինչի պատճառով հայ երիտասարները իրար միս չուտեն քաղաքական դիակ բիձեքի պատճառով, ովքեր թքած ունեն էտ երիտասարների վրա ու իրանք էտ երիտասարդներին ընկալում են որպես Քվե ու մոռանում եմ, որ էտ մարդկանց ճակատագրերի հետ են խաղում: Երրորդ՝ Նենց արա, որ մեր երկրի վարչապետի ու նոր կառավարության բոլոր խոսքերը գործ դառնան ու էս ժողովուրդը գոնե մի քիչ իր վրա զգա փոփոխություններ ու գոնե կարողանա նորմալ շնչել: Չորրորդ՝ նենց արա, որ նոր ԱԺ-ում լինեն երիտասարդ, կրթված բանիմաց ու ազգի նվիրյալ ջահելներ, ովքեր ամեն պահ կմտածեն, թե ինչ անեն, որ ժողովուրդը լավ ապրի, այլ ոչ թե ինչ անեն, որ իրենց սիրուհիները թանգնոց շուբաներ ունենան: Հինգերորդ՝ նենց արա, որ մյուս տարի հասարակության խնդիրը լինի միայն օգնություն կարիք ունեցող մարդկանց մասին բարձրաձայնելը, այլ ոչ թե փող հավքելը: Վեցերորդ՝ մենք էն ազգն ենք, որ հպարտանում ենք մեր բանակով ու նենց արա, որ ամեն զինվոր տուն գալով ուրախություն պարգևի իր ծնողներին:

Գիտեմ, որ սա քո ուժերից վեր է, բայց սա՝ «կուժ ասում եմ, կուլա լսի» հիմքով է գրված: Ասածս ինչա՝ հարգելի աղջիկներ հերիքա նազներդ թանկ ծախեք ու նորմալ տղերքին մի արհամարեք ու շանս տվեք իրանց... լավից լավը միշտ էլ լինելուա ու դրա վրա հույս մի դրեք: Հարգելի քաղաքական գործիչներ՝ ջահելներին մի խառնեք ձեր քաքոտ ու անարդար քաղաքական խաղերի մեջ, թողեք ապրեն ու վայելեն ու մի սարքեք զոմբիներ: Հարգելի պարոն Վարչապետ, Դուխով, ես դեռ Ձեզ վստահում եմ: ԱԺ հիմիկվա պատգամավորներ, յա օչեն բուդու ՌԱԴ, եթե դուք ՌԱԴ ըլնեք: Զինվորներ՝ ես ձեր ցավը տանեմ:

Comments


bottom of page