top of page

Հազվագյուտ ախտորոշում Հայաստանում. Կլայն-Լևինի (քնած գեղեցկուհու) համախտանիշ

  • Zohrap Amiryan
  • 21 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ՍՈՄՆՈՒՍ քնի և շարժողական խանգարումների կլինիկայում Հայաստանում առաջին անգամ ախտորոշվեց Կլայն-Լևինի համախտանիշ:

Կլայն-Լևինի համախտանիշը (նաև կոչվում է քնած գեղեցկուհու համախտանիշ) պարբերաբար կրկնվող ախտաբանական քնկոտությամբ ուղեկցվող հիվանդություն է, որը արտակարգ հազվադեպ է հանդիպում։

Տարածվածությունը կազմում է մեկ դեպք մեկ միլիոն մարդկանցից։ Բացի կլինիկական ախտորոշման չափանիշները, այն պահանջում է նաև գործիքային՝ պոլիսոմնոգրաֆիկ ախտորոշում, որը հաջողությամբ կիրառվեց այս բացառիկ դեպքի ուսումնասիրման ժամանակ։

Այս համախտանիշով տառապողներն ունենում են օրեր շարունակ տևող գրեթե շուրջօրյա քնի վիճակ, արթնանում են միայն զուգարան գնալու և սնվելու նպատակով, ուղեկցվում է ուտելու գերցանկությամբ և երբեմն նաև հիպերսեքսուալությամբ։ Շատ բնորոշ է առարկաների և ընդհանրապես ընկալման աղավաղումը։ Ինչպես նշեց կենտրոն դիմած պացիենտը, նա «տեսնում է օրինակ պատի թվերը, բայց չի հավատում որ նրանք այնտեղ են»։

Ամբողջ աշխարհում հայտնի է մոտ 500 նկարագրված դեպք, և հայաստանյան Կլայն-Լևինի համախտանիշի կլինիկական դեպքը հաստատապես կնպաստի այդ խնդրի մասին միջազգային գիտելիքները հարստացնելուն։

Կլինիկայի ղեկավար, նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը նախատեսում է մոտակա ժամանակներս մանրամասն անդրադառնալ քնկոտությամբ ուղեկցվող հիվանդություններին, մասնավորապես նարկոլեպսիային և, իհարկե, Կլայն-Լևինի համախտանիշին։

Doctors.am

Comments


bottom of page