Արհեստականորեն բեղմնավորված երեխաները քաղցկեղով չեն հիվանդանում
- Zohrap Amiryan
- 23 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Արհեստականորեն բեղմնավորված երեխաները ուռուցքաբանական հիվանդություններ չեն ունենում: Նման եզրակացության եկել են Լոնդոնի մանկական առողջության ինստիտուտի գիտնականները՝ ուսումնասիրելով ավելի քան 100 000 երեխաների բժշկական քարտերը, ովքեր լույս աշխարհ են եկել արհեստական բեղմանվորման շնորհիվ: Օգտվելով Միացյալ Թագավորության Բեղմնավորման ու էմբրիոլոգիայի կենտրոնի տվյալներից՝ հետազոտողները դրանք համեմատել են մանկական ուռուցքաբանության գրանցումների մատյանի տվյալների հետ: Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ արհեստական բեղմնավորված երեխաների մոտ բացակայում է լեյկիմիայի, ռետինոբլաստոմայի, նեյրոբլաստոմայի, նյարդային կենտրոնական համակարգի ուռուցքի, սաղմնային կամ երիկամային բջիջների ուռուցքի սպառնալիքը: 1992-2008թթ. ընթացքում արհեստական բեղմնավորմամբ լույս աշխարհ եկած 106 013 երեխաների բժշկական քարտերն ուսումնասիրած գիտնականների խոսքով՝ այս երեխաների մոտ ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդանալու ռիսկը բավական փոքր է:
Նյութը՝ News.am
Comentários