Արտակարգ իրավիճակ Էջմիածնում(տեսանյութ)|Գ. Շամշյան
- Zohrap Amiryan
- 23 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի Շահումյան 75 հասցեի՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից կառուցված, նախկին Պլաստմասե իրերի գործարանի տարածքում հավաքվել են 3 տասնյակից ավելի բնակիչներ, որոնց մեջ են կանայք, երեխաներ, մեծահասակներ, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով՝ «Կառավարությունն ընկած ման է գալիս, թե ում գրանցի Գինեսի ռեկորդների գրքում: Թող գան՝ մեզ գրանցեն. 5 տարուց ավելի է՝ Էդիկ Սախկալյանի ձեռը դառել ենք ռագատկի քար, ասես՝ պատանդ լինենք: Ո՞վ է տեսել՝ 49 դրամով էլեկրաէներգիայի վճարում կատարես: 5 տարի առաջ բոլորս հավատացինք և որպես բնակելի կացարան համաձայնվեցինք նրանից գնել: Այդ ընթացքում նա խոստացել էր, որ կկարգավորվի նաև սեփականության վկայականների և էլեկտրաէներգիայի խնդիրը, սակայն 5 տարի է՝ Սախկալյանը «ռուսի զավտռան» է անում: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/12/22/104774/
Comments