Իրանի նախագահի այցը Հայաստան՝ որպես Ադրբեջանի և Իսրայելի մերձեցման պատասխան. թուրքական մամուլ
- Zohrap Amiryan
- 22 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանվել է նաև թուրքական մամուլի կողմից, գրում է Panorama-ն: Պետական «Yeni Akit» պարբերականը Իրանի նախագահի այցը որակել է որպես անակնկալ: Պարբերականն ընդգծում է, որ ՀՀ նախագահն Ռոհանիին բնորոշել է որպես «հայ ժողովրդի համար սպասված հյուր, իսկ Ռոհանին էլ ընդծել է երկու ժողովուրդների մեկ մշակույթի կրողները լինելու հանգամանքը: «Milli Gazete» թերթը «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան» վերտառությամբ հրապարակման մեջ նշել է, որ Իրանը մերժել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառելու ադրբեջանական ղեկավարության պահանջը, ինչը պայմանավորված է Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի մերձեցման հանգամանքով: Թերթը Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը որակել է որպես «խորհրդանշական»` նշելով, որ «Իրանի նախագահի կողմից Ադրբեջանի հետ մշտական պատերազմի մեջ գտնվող Հայաստան այցը Իսրայելի վարչապետի Բաքու կատարած այցից հետո խորհրդանշական ուղերձի իմաստ է կրում»:
Comments