top of page

Պահպանակով կանոնավոր սեքսը վտանգավոր է առողջության համար. բժիշկներ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 22 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Սեքսոլոգները պարզաբանել են, որ պահպանակը խանգարում է տղամարդու և կնոջ միջև հորմոնների փախանակմանը: Պահպանակով կանոնավոր սեքսը վնասակար է և անգամ վտանգավոր առողջության համար:

Այդպիսի եզրակացության հանգել են ռուս սեքսոլոգները: Խնդիրը կայանում է նրանում, որ սեռական ակտի ժամանակ կինը և տղամարդը փոխանակվում են հորմոններով, իսկ պահպանակը խանգարում է այդ փոխանակմանը: Սեքսի ժամանկ տղամարդը պետք է կնոջը փոխանցի անդրոգեններ, իսկ նրանից դրա դիմաց ստանա էստրոգեններ: Այդ հորմոններն ամրապնդում են արյունատար անոթների պատերը:

Կնոջ օրգանիզում առհասարակ պահպանակով կանոնավոր սեքսի հետևանքով տեղի են ունենում կատաստրոֆիկ երևույթներ: Կնոջ օրգանիզմը սկսում է ինքնուրույն արտադրել չստացած անդրոգեն հորմոնը, որի հետևանքով կանանց ձեռքերին և ոտքերին ակտիվորեն սկսում են մազեր աճել:

Մասնագետները այդ իրավիճակից մեկ ելք են տեսնում. սեքսով զբաղվել մշտական և ստուգված զուգընկերոջ հետ: Այդ դեպքում արդեն պահպանակներ հարկավոր չեն լինի:

Իսկ թայվանցի գիտնականները սեքսի մասին կատարել են առավել զարմանալի հետևություններ: Պարզվել է, շաբաթական 1 անգամից ոչ պակաս սեքսը կարող է ավելացնել տղամարդու կյանքի տևողությունը մինչև 80 տարեկան: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական գոնե մեկ անգամ սիրով զբաղվելը տղամարդկանց մոտ 50%-ով մեծացնում է 80 տարի և ավել ապրելու հավանակությունը:

Կանոնավոր ինտիմ կյանքը նվազեցնում է 50%-ով ուղեղի կաթվածից, 40% -ով շաքարային դիաբետից և 30%-ով սրտի նոպայից մահանալու հավանականությունը:

Թարգմանությունը` Tert.am Medicine

Comments


bottom of page