Դդմի սերմը լավագույն մթերքն է տղամարդկանց համար|Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 23 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Հայտնի է, որ տղամարդկանց համար շատ օգտակար է սննդակարգը դդմի սերմերով հագեցնելը, քանի որ այդ սերմերը ցինկի լավագույն աղբյուրներից են, իսկ ցինկը շատ կարևոր է տղամարդկանց օրգանիզմի համար: Այս տարրի բավարար քանակությունը, որը մարդը ստանում է սննդի միջոցով, թույլ չի տալիս, որ շագանակագեղձի հյուսվածքները չափից շատ աճեն, ինչն էլ պաշտպանում է շագանակագեղձի բորբոքումից կամ ադենոմայից: Տարիքի հետ շատ տղամարդիկ սկսում են տառապել շագանակագեղձի բորբոքումից, որի բուժումը հաճախ միայն վիրահատական ճանապարհով է իրականացվում: Սակայն նման բարդությունները կանխելու համար բավական է օրական դդմի 60-70 հատ սերմ ուտել: Կարելի է նաև փորձել հետևյալ բաղադրատոմսը. Կես կիլոգրամ դդմի սերմերը մաքրել այնպես, որ կանաչ թաղանթը մնա, այնուհետև մանրացնել մսաղացով և ավելացնել 250 գրամ հեղուկ մեղր: Սերմերն ու մեղրը լավ խառնել և ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել: Գնդիկները դնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում: Ամեն առավոտ՝ նախաճաշից 25-30 րոպե առաջ դանդաղ, կոնֆետի նման ուտել մեկ գնդիկ:
Թարգմանությունը` Tert.am Medicine-ի
Comentários