top of page

Սոթքում իրեն գոմում կախած ու փրկված կնոջ «երեխան մահամերձ է». սկեսուրը մանրամասներ է պատմում

  • Zohrap Amiryan
  • 23 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Նախօրին Սոթքում ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Արծվիկ Գևորգյանի 1,5-ամյա տղա երեխան «մահամերձ է», քանի որ ընտանիքը չի կարողանում ջեռուցել տունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է 25-ամյա Արծվիկի սկեսուրը՝ տիկին Լենան: Ժամանակին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված 31-ամյա Արտյոմ Օսիպովի ու նրա 25-ամյա կնոջ Արծվիկ Գևորգյանի ընտանիքը վարձով է ապրում, քանի որ տուն չունի: Երիտասարդ ընտանիքը 5 և 1,5 տարեկան 2 որդի ունի: Ամուսինները աշխատանք չունեն: Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 25-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։ Սկեսուրը Tert.am-ին պատմել է, որ ամուսինը գնացել է ցախ հավաքելու, եկել, տեսել է կինը սեղանին գրություն է թողել: «Քանի որ տղաս տառաճանաչ չէ, գնացել է հարևանի տուն, որ գրությունը կարդան, հարևաններով եկել են, տեսել գոմի դուռը փակ, լույսը՝ վառը, պատուհանից տեսել են, որ կինը կախված է: Նոր դուռը բացել են ու մտել, պարանը կտրել, իրեն իջեցրել են, արդեն աչքերը փակ էր: Մի քիչ էլ որ ուշ մտած լինեին, արդեն մահացած կլիներ»,-պատմել է երիտասարդ կնոջ սկեսուրը: Երկտողի մեջ կինը գրել է, որ ամուսնուն չնեղացնեն, որ ինքն է դիմել այդ քայլին՝ սոցիալական պայմանների ու վատ ապրելու պատճառով էլ չի ուզում ապրել: Իսկ թե ինչն է պատճառը, որ տղան կամ հարսը չեն աշխատում, տիկին Լենան ասել է. «Դե աշխատանք չկա: Անասնապահությամբ է զբաղվել տղաս, հիմա գնում, երկու կով ա կթում գյուղում, 30 հազար դրամ փող են տալիս: Որտեղ գնաց, էնքան քիչ փող տվեցին, որ չեն կարողացել ապրել: Երեխու փողն են ստանում, էդ ա, բայց չեն կարողանում տուն տաքացնել ու նորմալ ապրել, չգիտեն՝ դրանով երեխու ուտելի՞ք առնեն, վարձը տան, թե տունքը տաքացնեն, ես էլ չեմ կարողանում օգնել շատ, երկու տղա էլ ունեմ»: Ընտանիքի 1,5 ամյա տղան տևական ժամանակ է՝ թոքաբորբ է տանում, սակայն սոցիալական վատ պայմանների պատճառով ծնողները չեն կարողանում բուժել երեխային: «Փոքր երեխեն լավ չի, թոքաբորբով հիվանդ է, մրսացրել է, մահամերձ է, քանի անգամ տարել են հիվանդանոց բերել, նորից կրկնվել է: Երևան տարանք, տեղ չկար հիվանդանոցում: Բերում են, մի քիչ լավ է լինում, հետո էլի նույնը կրկնվում է: Տունը ցուրտ է, վառելիք չունեն»,-պատմել է սկեսուրը:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page