top of page

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

  • Zohrap Amiryan
  • 24 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Comments


bottom of page