Հայաստանյան շուկայում պոպոկի 1 կիլոգրամի գինն համարյա հավասարա 50 կգ ալյուրի գնին
- Zohrap Amiryan
- 26 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանյան շուկայում պոպոկի 1 կիլոգրամի գինն համարյա հավասարա 50 կգ ալյուրի գնին: Սենց աննորմալ երեվույթ հնարավորա տեսնել մենակ Հայաստանում: Պոպոկը դեռ օրինակներից մեկնա մնացած բաները չեմ թվարկի: Ուղակի մարդկանց սենց էշի տեղ դնելուց առաջ մի հատ լավ կանեք մտածեք, որ էտ մարդիկ ճիշտա ստիպված գնում են, որ ամոթով չմնան, բայց գնելուց ձեր մամաներին հիշում են (չնայած երեվի մտածել նոր եք արել): Խոսքս չի վերաբերվում հասարակ խանութպաններին, այլ նրանց, ովքեր թելադրում են էտ գինը: Շատերին կթվա, որ դե ինչ անենք ամեն տարի նույննա էլի, բայց մոռանում են, որ ամեն տարի հազարավոր մարդիկ հենց էտ վիճակից զզվելով թողնում գնում են երկրից ու սրա նման լիքը բաներից էլ սկսվումա մեր դժբախտությունը: Հիմա հարց. սրանք ինչով էն տարբերվում Վահանից ու մնացած դավաճաններից? Բա էս պակաս դավաճանությունա? Մեր զինվորի թիկունքից հարված չի? Թե հարվածը լինումա մենակ Բաքու գնալով? Չէ որ էտ զինվորի ծնողնելա զզվում սրանց պատճառով ու վաղը էտ զինվորին վերցնելույա ու գնա էս երկրից...Ասածներս հնարավորա պրիմիտիվ թվան ոմանց, բայց, որ խորը մտածեք կհասկանաք, որ մեր իրականությունը էնքան ոռռիա, որ 1 հայ մարդը 1 կիլո պոպոկ չարժե սրանց համար, որովհետեվ եթե արժենար հաշվի կառնվեին նշածս հետեվանքները: Հավատացեք կգա մի նոր տարի, երբ Հայաստանը կմնա առանց հայի: ՈՒրեմն առաջ դեպի պարտված, ոտքից գլուխ ճահճի մեջ թաղված , Հայկ նահապետի անունը խայտառակած Հայաստան...
Comments