top of page

Մեղրով տորթ նրբություն

  • Zohrap Amiryan
  • 28 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Պատրաստեք մեղրով տորթ նրբություն հետևյալ բաղադրատոմսով

Մեղրով տորթ նրբություն շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Այս բաղադրատոմսը շատ եմ սիրում, քանի որ մեղրը այնպես է հալչում՝ կարծես կախարդական պրոցես տեղի ունենա: Երբ ես 2 կամ 3 շերտից բաղկացած տորթեր եմ թխում՝ դա շատ կոմբինացված ձևով եմ անում: 1-2 շերտերը հիմնականում այս ձևով եմ անում: Ամենաներքևի շերտը կարող է լինել բիկվիթ կամ թթվասերով շերտ: Այս տորթի համար կրկին թթվասերով կրեմ եմ առաջարկում պատրաստել: Այն շատ հեշտ և օգտակար է երեխաների համար:

Ինչպես պատրաստել մեղրով տորթ նրբություն

Կարագը փափկեցնել: Խառնել կարագը, շաքրավազը, ձուն ու լավ հարել: Մեղրը կաթսայի մեջ տաքացնել, եռացնել ու ավելացնել սոդա: Ստացված մեղրային զանգվածը լցնել առաջին խառնուրդի մեջ: Ավելացնել ալյուր ու փափուկ խմոր հունցել: Խմորը 5 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը 1սմ հաստությամբ գրտնակել: Թխել 3-5 րոպե 200 աստիճանում: Կրեմի համար թթվասերն ու շաքարավազը հարել միասին: Ընկույզը մեծ-մեծ կտրատել: Պատրաստի շերտերը կրեմով պատել, յուրաքանչյուրի վրա ընկույզ լցնել:

Comentários


bottom of page