top of page

Ռուս սենատորն ուղիղ եթերի ժամանակ դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետին՝ Տու-154-ի զոհերի հիշատակը չհ

  • Zohrap Amiryan
  • 28 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը հղում կատարելով Lenta.ru-ին գրում է.

Ռուսական Առաջին ալիքի «Время покажет»՝ «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ սենատոր Ֆրանց Կլինցևիչը ստուդիայից դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Տրյուխանին, որը հրաժարվել է կանգնել Տու-154 օդանավի վթարի զոհերի հիշատակը հարգելու համար:

Զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռություն է հայտարարել «Антивойна» («Հակապատերազմ») հասարակական շարժման ղեկավար Վիկտորիա Շիլովան:

Նշվում է, որ բոլոր ներկաները, բացառությամբ Տրյուխանի, ոտքի են կանգնել: Երբ նրան մոտեցել է զայրացած Կլինցևիչը, քաղաքագետն ասել է, որ ինքը չի լսել Շիլովային և «չգիտի` ինչի մասին է նա խոսում»: Արդյունքում սենատորը դուրս է հանել նրան, սեղմել հաղորդավարի ձեռքն ու վերադարձել իր տեղը:

Մանրամասները ` Tert.am կայքում

Kommentare


bottom of page