top of page

Տորթ «Նապոլեոն»

  • Zohrap Amiryan
  • 30 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Ինչպես պատրաստել տորթ «նապոլեոն»

5 բաժակ ալյուրը մաղել սեղանի վրա: Սենյակային ջերմաստիճանի մարգարինը կտորների բաժանել, դանակներով խառնել որքան հնարավոր է մինչև միատարր դառնա: Աստիճանաբար ավելացնել 1 բաժակ կաթը և արագ խմոր հունցել: Ստացվում է յուղոտ խմոր և ձեռքերին չի կպչում: Շատ հունցել պետք չէ, որ ծամոնի հատկություն չստանա: Խմորը կիսել և ամեն կեսը բաժանել յոթ մասի: Շատ բարակ բացել: Թխել 200 աստիճանի տակ մինչև ոսկեգունի: Շատ արագ է թխվում, մոտ 5-7 րոպե: Պետք է ուշադիր լինել, որ շատ չչորանա: Խմորը փխրուն է, լայնաշերտ դանակով տապակից վերցնել զգուշորեն: Խմորի մնացորդները նույնպես թխել մինչև դառնա բաց շագանակագույն, հետո փշրել: Անցնենք կրեմին- 3 ձվի դեղնուցը, 3 ճաշի գդալ շաքարավազի հետ խառնել մինչև սպիտակի, 3 ճաշի գդալ ալյուր ավելացնել: Մի փոքր կաթով բացել, որ դառնա կիսելանման հեղուկ: Մնացած կես լիտր կաթը եռացնել և անընդհատ խառնելով ավելացնել ստացված զանգվածին: Կարագը հարել 2 բաժակ շաքարավազի հետ: Գդալ առ գդալ ավելացնել եփովի կրեմը, խառնել մինչև ձուլվի, հետո շարունակել: Եթե միանգամից շատ լցվի, կրեմը կարող է կտրվել: Խմորներին բարակ շերտով քսել ստացված նրբահամ կրեմը, շարել բոլոր 14 շերտերը: Վրան ցանել փշրանքները: Վրան տախտակով ծածկել և ծանրություն դնել: Գիշերը թողնել այդպես: Կրեմը կողքերից դուրս կգա, հարթեցնել և բոլոր կողմերից փշուրներով ծածկել:

Commenti


bottom of page