Поиск
«Քրիստոսի ծնունդը» (մուլտֆիլմ)
- Zohrap Amiryan
- 1 янв. 2017 г.
- 1 мин. чтения
Քրիստոսի ծնունդը մարդկության պատմության մեջ տեղի ունեցած իրադարձություններից մեծագույնն է: Քրիստոնյաների համար այն արտացոլում է իրական մարդկայնության և հույսի ծնունդը:
Այստեղ ներկայացված է աստվածաշնչյան դասական պատմություն. ողջ աշխարհը գտնվում է երկու մանուկների ծնունդի սպասման մեջ: Նրանցից մեկը Հովհաննես Մկրտիչն է, ում կյանքը նվիրված կլինի Մեսիային: Երկրորդ փոքրիկը հենց Մեսիան է, Ում ծնվելուն պես հրեշտակներն իջնում են երկնքից, որպեսզի հաղորդեն այդ Բարի լուրը: Ցավոք սրտի, ոչ բոլորն են ուրախությամբ ընդունում այն, ոմանք ցանկանում են սպանել մանուկ Հիսուսին, սակայն պատմության անիվն այլևս գործողության մեջ է:
Կգա ժամանակ, երբ Հիսուս կդառնա ողջ մարդկության հույսն ու Փրկիչը:
CrossNews.am
Comments