top of page

Զարուհի Փոստանջյանն այս Ամանորը ոչ թե նախորդի պես Ազատության հրապարակում ոստիկանների ու ընկերների հե

  • 1 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս Ամանորը նշել է ընտանիքի հետ: Սակայն այս տարին տարբերվել է նախորդներից. նրա մեծ դուստրերը Նոր տարին դիմավորել են արտերկրում, քանի որ սովորում են, և կվերադառնան միայն քննություններից հետո:

«Անցյալ տարվա Ամանորը մենք ամբողջ ընտանիքով նշեցինք Ազատության հրապարակում, այնտեղ էին իմ հարազատ ընկերները` Սասնա ծռերի անդամները, այնտեղ էին ոստիկանները, միասին, ինչ-որ այդ կերպ ստացվեց»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ այս տարի տանն է անցկացրել։

Ամանորի եռուզեռի մեջ պատգամավորը հասցրել է տոնական սեղան պատրաստել, նվերներ գնել, սակայն տոնածառ զարդարելը վստահում է ամուսնուն ու երեխաներին:

Լուսանկարը՝ Իրավաբան.net կայքից

Մանրամասները Tert.am կայքում

Комментарии


bottom of page