top of page

Ինչով է պայմանավորված սեքսից հետո որովայնի ստորին հատվածի ուժգին ցավը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 5 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Սեռական ակտից հետո որովայնի ստորին հատվածում ուժգին ցավն ու այրոցը կարող են պայմանավորված լինել հետկոիտալ ցիստիտով, որն առաջանում է սեռական հարաբերություններից հետո: Սակայն համոզվելու համար անհրաժեշտ է անցնել գինեկոլոգիական կամ ուրոլագիական բուժզննում և մեզի անալիզ հանձնել: Միզապարկի բորբոքումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն սեռավարակներով, այլև աղիքային ցուպիկով, ստաֆիլոկոկով, ստեպտոկոկով, ինչպես նաև բակտերիալ վագինոզով, դիսբակտերիոզով և ինտիմ հատվածների սխալ հիգիենայով:

Ցիստիտը հաճախ ի հայտ է գալիս սեռական հարաբերությունների երկարատև բացակայության հետևանքով: Առաջին հերթին, քանի որ նման սեքսը սովորաբար լինում է հաճախակի և ինտենսիվ, ինչը նպաստում է ճաքերի առաջացմանն ու լորձաթաղանթի գրգռմանը: Բացի այդ, սեռական հարաբերությունների երկարատև բացակայության դեպքում սեքսից հետո հեշտոցում կտրուկ փոխվում է հաստատուն միկրոֆլորան, ինչը նույնպես նպաստում է բորբոքմանը: Հատկապես վտանգված են դաշտանադադարի շրգանում գտնվող կանայք, քանի որ հորմոնալ ֆոնի տատնումները նվազեցնում են միզուղիների պատերի տոնուսն ու հեշտացնում վարակի ներթափանցումը միզապարկ: Կանանց հորմոնների մակարդակի կտրուկ իջեցման հետևանքով ապաճում են հեշտոցի, միզանցքի և միզապարկի լորձաթաղանթները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի մանրէները կպչեն միզուղիների լորձաթաղանթին:

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Անուշադրության մատնված սուր ցիստիտը կարող է վերածվել քրոնիկի, ինչի դեպքում սեքսից հետո առաջացող սուր ցավերը կկրեն մշտական բնույթ: Որպես կանոն՝ այս հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկ միջոցներով: Հիվանդության առաջացումը կանխելու համար հարկավոր է հետևել ինտիմ հիգիենային, չզբաղվել սեքսով անմիջապես անալ սեքսից հետո, անհրաժեշտության դեպքում օգտագործել հատուկ ինտիմ քսուք և անպայման միզել սեքսից առաջ և հետո: Առօրյա կյանքում հարկավոր է խուսափել սինթետիկ կտորներից ներքնաշորեր կրելուց, խմել հնարավորինս շատ մաքուր ջուր ու լորմրգի մորս և սահմանափակել աղի, սուրճի և թեյի օգտագործումը:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Թարգմանությունը ` Tert.am Medicine

Comments


bottom of page