Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն
- Zohrap Amiryan
- 9 янв. 2017 г.
- 1 мин. чтения

«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունների ձևավորած «Ելք» դաշինքը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները, քննարկումներ է անցկացնում և կազմվում է դաշինքի ծրագիրը: Tert.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ դաշինքը շարունակում է իր կարողությունների զարգացման և հզորացման գործընթացը: Ինչ վերաբերում է դաշինքում առկա տարաձայնություններին և համաձայնություններին՝ նա ասաց, որ ավելի շատ համաձայնություններ կան, քան անհամաձայնություններ: «Մեր շանսերը այս պահին ես տեսնում եմ հետևյալ կերպ. ընդդիմադիր դաշտում առաջին ուժն ենք, որը կարող է և ունի հնարավորություններ՝ թե՛ քաղաքական, թե՛ ադմինիստրատիվ, թե՛ ֆինանսական, մարտահրավեր նետելու իշխող քաղաքական կուսակցությանը՝ «Հանրապետական» համակարգին: Ես այս պահին միակ մարտահրավեր նետող ուժը տեսնում եմ մեր դաշինքը, և իզուր չէ, որ մինչև այս պահը միակ ձևավորված դաշինքն է, որը գործում է Սյունիքի ամենավերջին գյուղից մինչևն հյուսիսային ամենավերջին գյուղը և հանդիպումներ է ունենում»,- ասել է նա:
Մանրամասները `Tert.am կայքում
Comments