Գյուղապետը որպես ծննդյան նվեր գյուղի գլխավոր փողոցն ու դպրոցը անվանակոչել է իր անունով
- Zohrap Amiryan
- 9 янв. 2017 г.
- 2 мин. чтения

NewsBook-ի զրուցակիցն է Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:
- Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով: - 70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով: - Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:
- Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով: - Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:
- Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է: - Որոշումը միաձա՞յն ընդունվեց: - Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:
- Գյուղում կյանքն այդքան վա՞տ է, որ վարկերով եք ստիպված ապրել:
- Դե, չէ, մենք այգիներ ենք հիմնել: Ճիշտն ասած՝ դա տղայիս անունով: Մենք դրսից տնկիներ ենք ներկրում: 500 հեկտար այգիներ կան: - Փաստորեն, նաև ընտանեկան բիզնես ունեք:
- Այո, ընտանեկան բիզնես ունենք: - Պարոն Թևոսյան, վարչապետը խաղի նոր կանոն է սահմանում գյուղապետների համար: Դուք տեղյա՞կ եք: - Տեղյակ ենք: Մի հատ քայլ է գնում ամբողջ հանրապետությունով, որը որ խուճապ է ստեղծել: Ինձ համար էլ որպես քաղաքացի դա լավ չէ:
- Ինչի՞ մասին է խոսքը: - Խոշորացում է գնում ամբողջ հանրապետությունում: Նախատեսվում է մայիսին Թեղենիքը, Արգելը և մեր գյուղը միավորել Նոր Հաճնի հետ: - Ինչո՞ւ չեք բողոքում, հնարավոր է՝ վարչապետը լսի Ձեզ: - Ճիշտն ասած՝ ժողովուրդն ասում է՝ բողոքենք, ասում եմ՝ այ մարդ, գործ չունեք, բողոքեք՝ կասեն՝ Թևոսյանն է կազմակերպել: - Դուք ևս դեմ եք խոշորացմանը, ինչո՞ւ չեք բողոքում:
- Դե, ճիշտն ասած, ես սպասում եմ կողքի գյուղերը բողոքեն: Մենք ավելի մոտ ենք Նոր Հաճնին, քան մյուս գյուղերը: Մեզ համար ավելի հեշտ կլինի: - Ամեն դեպքում Դուք կզրկվեք Ձեր պաշտոնից:
- Դե, ոչինչ, ես էս անգամ չէի էլ ուզում առաջադրվել, ինչ-ինչ պատճառներով առաջադրվեցի: Համ էլ տարիքս արդեն էն չի, 72 տարեկան եմ: Կանցնեմ թոշակի կամ բիզնեսով կզբաղվեմ: Այգեգործությամբ կզբաղվեմ, այգիներ կջրեմ, այգիներ կվարեմ:
Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Comments