top of page

Կոլոլակով և կաբաչկայով ապուր

  • Zohrap Amiryan
  • 10 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Պատրաստման եղանակները

Կաբաչկան, կարտոֆիլը և պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատել, իսկ գազարը կտրատել կլոր-կլոր: Այս ամենը ձեթի մեջ տապակել 5-10 րոպե: Ավելացնել 600-800 մգ. ջուր և թողնել կրակին 25-30 րոպե: Մանր կտրատված սոխը և սխտորը ձեթի մեջ տապանել, ավելացնել լոլիկը մանրացրած և տոմատի մածուկը: Լոլիկի խառնուրդը ավելացնել բանջարեղեների հետ և թողնել, որ սառչի: Տավարի աղացած մսին ավելացնել հացը, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս ամենից պատրաստել փոքրիկ գնդիկներ և տապակել բոլոր կողմերից: Գնդիկները ավելացնել ապուրին և եփել 5-10 րոպե: Զարդարել կանաչիով:

Բաղադրությունը

2 միջին կաբաչկա, 2 հատ պղպեղ, 4 հատ կարտոֆիլ, 4 հատ գազար, 3 հատ լոլիկ, 2 հատ սոխ, 2 հատիկ սխտոր, 500 գր. աղացած միս, 1 կտոր հաց, 1 ճգ. լոլիկի մածուկ, 1 ձու, 4 հատ դափնու տերև ձեթ, աղ, սև պղպեղ, կանաչի:

Կարդալ ավելին՝ recipes.am

Comments


bottom of page