top of page

Իրանում մեղադրյալը գրավի դիմաց ազատ է արձակվել և 6 մարդու սպանել

  • Zohrap Amiryan
  • 11 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Իրանական Էրաք քաղաքի բնակիչը, ով կասկածվում էր մարդասպանության մեջ և ազատ էր արձակվել գրավի դիմաց, 6 մարդու է սպանել, որոնք առնչություն ունեին իր ձերբակալության հետ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախ կասկածյալը ներխուժել է իրեն ձերբակալած ոստիկանի տուն, ապա կրակել նրան, ինչպես նաև նրա մորը, քրոջն ու եղբորը: Այնուհետև նա գնացել այն մարդու տուն, որի սպանության մեջ իրեն մեղադրում էին, որտեղ էլ սպանել է մահացածի ծնողներին: Հաղորդվում է, որ ներկա պահին ոստիկանությունը փնտրում է հանցագործին:

Comments


bottom of page