top of page

Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է

  • Zohrap Amiryan
  • 12 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Այսօր` հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը Գյումրիում: Այսօր ևս Ավետիսյանների հարազատները, ինչպես 2016-ին հունվարի 12-ին կբացեն Ավետիսյանների փակ տան դռները, կանցկացնեն մոմավառություն: Հիշեցնենք, որ հայ հասարակությունը ցնցվեց, երբ Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան գտնվող ընտանիքի բոլոր 6 անդամները։ Իսկ սվինի հարվածներ ստացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը օրեր անց մահացավ հիվանդանոցում: Դեպքից մեկ օր անց ՀՀ իրավապահները հայտնեցին, հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ` փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը : Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Նյութի մանրամասները ` Tert.am կայքում

Comments


bottom of page