Ինչպես խուսափել քրոնիկ հիվանդություններից, հատկապես՝ շաքարախտից ու ասթմայից
- Zohrap Amiryan
- 12 янв. 2017 г.
- 1 мин. чтения

Մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեններ ուտելը համարվում է քրոնիկ հիվանդությունների և հատկապես ասթմայի և շաքարախտի առաջացման դեմ պայքարի ազդեցիկ մեթոդ: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, այս եզրակացությանը հանգել են Ավստրալիայի «Ադելաիդե» համալսարանի պրոֆեսորներն՝ առաջին անգամ հետազոտելով դիետիկ սննդի և քրոնիկ 11 հիվանդությունների (անեմիա, հիպերթենզիա, հիպերխոլեստերոլեմիա, արթրիտ, շաքարախտ, հեպատիտ, սրտի կորոնար հիվանդություն, ասթմա, ինսուլտ, հոդերի քրոնիկական հիվանդություն, քաղցկեղ) միջև առկա կապը: 1000 մարդկանց շրջանում արված և մոտ 5 տարի տևողությամբ հետազոտության արդյունքում մասնագետները նշել են, որ քրոնիկ հիվանդություններից խուսափելու լավագույն չափաբաժինը օրական 57 գ միրգ ուտելն է: Հետազոտությունը պարզել է, որ կյանքի ընթացքում մեծ քանակությամբ միրգ ուտող մարդկանց մոտ քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը շատ ցածր է, իսկ այն մարդիկ, ովքեր քրոնիկ մեկ հիվանդություն ունեն, սակայն շատ բանջարեղեն են օգտագործում, կարող են խուսափել քրոնիկ երկրորդ հիվանդությունը ձեռք բերելուց, քանի որ մրգերն ու բանջարեղենը հարստացնում են մարդու օրգանիզմը երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, վիտամին C-ով, B1-ով: Նրանք նաև նշել են, որ բացի մրգերից, առողջ մնալու համար մարդիկ պետք է շատ ձավարեղեն օգտագործեն՝ վարսակ, եգիպտացորեն, գարի, կորեկ, քանի որ վերջինները հարուստ են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային դիետիկ մանրաթելերով:
Աղբյուրը ` Mamul.am
Komentarze