Եթե անգամ չեք կարող օգնել ապա խնդրում եմ տարածեք
- Zohrap Amiryan
- 13 янв. 2017 г.
- 1 мин. чтения

Հարգելի՛ ընկերներ, նկարում պատկերված 12-ամյա Արամ Յաղջյանին պետք է բոլորիս ուշադրությունը: Երեխան ունի Դաունի սինդրոմ, լյարդի ցիրոզ և անբավարարություն, հեպատիտ, լյարդի պոլիկիստոզ, շատ դժվար է տեղաշարժվում: 3 ամիս է, ինչ ստացիոնար բուժվում է Արաբկիր Բժշկական Համալիրում և գտնվում է բժիշկների հոգատար հսկողության տակ: Երեխայի հայրը մահացել է, նա ապրում է Երևանում, միայնակ մոր և 2 քույրերի հետ՝ միակողմանի ծնողազրկության և հաշմանդամության թոշակներով: Սոց. աշխատողը հանձնարարականներ է տվել երեխայի մորը Փարոս նպաստի, սայլակի և վերականգնողական թերապիաների հարցերի գծով: Արամին ամեն ամիս պետք են հետևյալ 2 դեղերը՝ Էկորալ/25մգ/ և Վիտամին Կ /Konakion-2մգ/ արյան մակարդելիության ապահովման և լյարդի բջիջները վերականգնելու համար: Այս 2 խիստ անհրաժեշտ դեղորայքների արժեքը կազմում է մոտ 140.000 դրամ /1 ամսվա կտրվածքով/ և ամեն ամիս երեխան պետք է անընդհատ օգտագործի, որպեսզի վիճակը չվատթարանա /ամբողջ տարի: Դեղերից բացի, 12 տարեկան երեխային պետք են նաև պամպերսներ, քանի որ ունի գիշերամիզություն: Տակդիրները կոչվում են Тендер 1 Тендер 2, ինչը ևս ֆինանսական հոգս է չաշխատող միայնակ մոր համար:
Օգնել ցանկացողները կարող են կապնվել երեխայի մոր՝ Զինաիդայի հետ՝ 077 75-52-53 համարով, առձեռն փոխանցումների համար այցելել՝ Արաբկիր ԲՀ, Մամիկոնյանց 30, 3-րդ հարկ, 3-րդ սոմատիկ բաժանմունք, պալատ 309: Բանկային փոխանցումների համար, մայրը Յունիբանկում բացել է իր անունով հաշվեհամարներ. ստացող՝ Սիմոնյան Զինաիդա Արամայիսի:
AMD- 24100358431500 USD- 24100358431501 EUR- 24100358431502




Comments