Поиск
Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Toyota-ն ու Mercedes-ը(տեսանյութ)|Գ. Շամշյան
- Zohrap Amiryan
- 13 янв. 2017 г.
- 1 мин. чтения
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Toyota մակնիշի 33 PԼ 427 համարանիշի և Mercedes մակնիշի 53 NT 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է էլեկտրասյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/13/1055907/
Comments