top of page

Պահանջում են երեխաներին տալ մորը. ակցիա(տեսանյութ)|Ա1+

  • Zohrap Amiryan
  • 13 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց այսօր մի խումբ ցուցարարներ պահանջում էին պատժել Լոռու մարզի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Իսկ պատճառը նրա կայացրած որոշումն է ընդդեմ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանի: «Լուսինե Ղաբուզյանը, ենթարկվելով ընտանեկան բռնության, ամուսնալուծվել է, սակայն ամուսինը նրան թույլատրել է տանել 5 երեխաներից երեքին միայն, իսկ երբ Լուսինեն դիմել է դատարան, դատավորն առանց կողմերից որևէ մեկի ներկայության, անցկացրել է նիստ և որոշել զրկել կնոջը երեք երեխաներին խնամելու իրավունքից»,- «Ա1+»-ին պատմեց «Կանանց աջակցման կենտրոնի» անդամ Հասմիկ Գևորգյանը:

Comments


bottom of page