Առողջական 7 խնդիր, որ կարող է առաջանալ յոդի դեֆիցիտի պատճառով |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 15 янв. 2017 г.
- 2 мин. чтения

Յոդը այն կարևոր միկրոտարրերից մեկն է, որը մասնակցում է մի շարք ֆիզոլոգիական պրոցեսների: Վերջինիս դեֆիցիտը հանգեցնում է մի շարգ լուրջ խնդիրների ու պահանջում է արագ բուժում:
Ձեզ ենք ներկայացնում 7 նախանշաններ, որոնք կվկայեն այն մասին, որ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է յոդ:
1. Քրոնիկ հոգնածություն
Յոդի քրոնիկ դեֆիցիտի 1-ին նախանշաններից մեկը համարվում է հոգնածությունը, անտարբերությունն ու քնկոտությունը, իսկ վահանագեղծի հորմոնի հիմնական գործառույթներից մեկը համարվում է օրգանիզմը էներգիայով ապահովելը: Շատ դեպքերում յոդի դեֆիցիտի դեպքում քրոնիկ հոգնածությունն ուղեկցվում է մկանային թուլությամբ: Նման նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
2. Յոդի բացակայություն ու այտուցվածությունը.
Դա յոդի դեֆիցիտ է, որը կարելի է անգամ անզեն աչքով նկատել: Հաճախակի յոդի պակասության դեպքում այտուցվածություն է առաջանում աչքերի տակ, ձեռքերին ու ոտքերին: Այս դեպքում միզամուղ միջոցներ ընդունելը ոչ միայն անօգուտ է, այլ անգամ վտանգավոր, քանի որ այդ դեղամիջոցների ընդունաման դեպքում օրգանիզմից դուրս են գալիս օգտակար նյութեր, որն էլ և հանգեցնում է ջրաղային բալանսի խանգարման:
3. Դաշտանային ցիկլի խանգարում.
Կանաց մոտ յոդի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում, քանի որ այդ դեպքում խախտվում է ամբողջ հորմոնալ համակարգը: Օրգանիզմում յոդի երկարատև բացակայության դեպքում հնարավոր է անգամ անպտղության զարգացում ու մենոպաուզայի վաղաժամ սկիզբ: Եթե յոդի դեֆիցիտը հայտնվում է հղիության ընթացքում, ապա այն բացասապար է անդրադառնում պտղի վրա, որի դեպքում հնարվոր է անգամ բնածին հիվանդություններ և ինքնաբուխ վիժում առաջանա:
4. Յոդի դեֆիցիտ ու իմունտետի նվազում.
Հաճախակի մրսածությունը կարող է լինել յոդի դեֆիցիտի հետևանք, քանի որ յոդը մեծ դեր է խաղում օրգանիզմի դիմադրողականության պահպանման գործում: Յոդի բացակայության դեպքում օրգանիզմը դառնում է ավելի խոցելի վիրուսային, բակտերիալ ու սնկային վարակների նկատմամբ:
5. Երկաթի դեֆիցիտի հետևանքով առաջացող անեմիա.
Յոդի դեֆիցիտի դեպքում նյութափոխանակության ակտիվության նվազումը հաճախակի ուղեկցվում է արյան մեջ երկաթի դեֆիցիտով: Նման դեպքերում անեմիան, որպես կանոն, արտահայտված բնույթ չի կրում ու արտահայտվում է արդեն հիպոթիրեոզի ուշ շրջանում: Հիվանդին անհանգստացնում է ականջների մեջ առկա աղմուկը, թուլությունը, մաշկային ծածկույթի գունատությունն ու գլխապտույտը:
6. Ավելորդ քաշ.
Յոդը հարկավոր է վահանգեղձի նորմալ աշխատանքի համար, որն ատադրում է թրիօքսին ու թիրեոտրոպ հորմոնները: Վերջիններս ակտիվ մասնակցում են նյութափոխանակության գործընթացին: Յոդի բացակայության դեպքում, նվազում է հորմոնների արտադրությունը, ինչն էլ և ազդում է նյութափոխանակության մակարդակի նվազման վրա: Այդ ամենն էլ հանգեցնում է ճարպային հյուսվածքների կուտակմանը, իսկ այտուցվածության հետ կապված խնդիրը, որը բնորոշ է յոդի դեֆիցիտին, միայն ավելի է բարդացնում վիճակն ու նպաստում է քաշի ավելացմանը:
7. Ինտելեկտի նվազում.
Օրգանիզմում յոդի բացակայությունը հանգեցնում է ուշադրության նվազման, հիշողության վատթարացման ու ինտելեկտի նվազման: Յոդի դեֆիցիտը հանգեցնում է ուղեղի բջիջների նյութափոխանակության նվազման , որի հետևանքով էլ մարդ կորցնում է տարեթվերը հիշելու, տեղեկատվությունը վերամշակելու ու դժվար հանձնարարությունները լուծելու կարողությունները, եվ եթե յոդի դեֆիցիտը չկարգավորվի, ապա հնարավոր է առաջանա խորը դեպրեսիա:
Աղբյուրը՝ med2.ru
Թարգմանությունը ` Tert.am Medicine-ի
Comments