top of page

Զինծառայող Գագիկ Վարդանյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

  • Zohrap Amiryan
  • 16 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

AraratNewa.am-ը գրում է.

Արցախում դեկտեմբերի 30-ին վիրավորված եւ այսօր մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 15-ին ժամը 23:30-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Վարդանյանը: Գարիկ Վարդանյանին Մարտունու զինվորական հոսպիտալից հաջորդ օրը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ: Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 31-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Comments


bottom of page