top of page

Թրամփի պատվին ցեցի նոր տեսակ են անվանել

  • Zohrap Amiryan
  • 18 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը հղում կատարելով zookeys.pensoft.net կայքը գրում է.

Կանադացի կենսաբան Վազրիկ Նազարին ցեցի նոր հայտնաբերված տեսակն անվանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին:

Հայտնի է, որ Նազարիի հայտնաբերած տեսակը պատկանում է ցեցերի Gelechiidae տեսակին: Այժմ այն ստացել է Neopalpa donaldtrumpi անվանումը:

Հետաքրքրական է, որ գիտնականը միջատին ԱՄՆ ղեկավարի անունն է տվել միայն այն պատճառով, որ ցեցի դեղնասպիտակ գլուխը հիշեցնում է Թրամփի՝ բազմաթիվ նմանակումների և կատակների առիթ դարձած սանրվածքը:

Նշվում է, որ ցեցն ապրում է Կալիֆորնիա նահանգի հարավային մասում:

Commenti


bottom of page