top of page

ԱԺ-ն որպես մի դարպասանի ֆուտբոլ.Գարիկ Ասատրյան

  • Գարիկ Ասատրյան
  • 20 дек. 2017 г.
  • 1 мин. чтения

ԱԺ քվեարկության ժամանակ Ելքի՝ ձեռքերով սեղաններին հարվածելը հիշեցրեց ինձ իմ այն ժամանակները,երբ ես ստադիոն էի գնում: Երբ մի թիմի ֆուտբոլիստները վտանգավոր դիրքից տուգանային հարված կամ 11 մետրանոց են իրացնում, հակառակորդ թիմի երկրպագուները ձեռքերով հարվածում են աթոռներին՝ հակառակորդին հոգեբանորեն ճնշելու և նրան հավանական գոլից զրկելու համար: Ելքն իբրև ՀՀԿ-ի դեմ կռվող ուժ մտավ ԱԺ,սակայն խաղը սկսվելուն պես բարձրացել է տրիբունա և հակառակորդին գրոհի ժամանակ սուլում է,որպեսզի նա շեղ հարվածի: Այնուհետև գոլից հետո գոռում,գոչում,թե նրանք դա արել են կանոնների խախտմամբ: Դա այն դեպքում,երբ ՀՀԿ-ի՝ խաղին մասնակից լինելը համարել են լեգիտիմ,բայց և լուռ էին,երբ ՀՀԿ-ն խաղի այս կանոնները անօրինական կերպով հարմարեցնում էր իր անօրինական խաղաոճին:


 
 
 

ความคิดเห็น


bottom of page