top of page

Տեսնու՞մ եք ինչպիսի բարերար ունենք։Երկու լավաշ՝ պատգամավորական մանդատի դիմաց․Հասմիկ Հովսեփյան

  • Zohrap Amiryan
  • 21 дек. 2017 г.
  • 2 мин. чтения

Հասմիկ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Անցյայ տարի արտերկրում ապրող բարեկամիս լավաշ պետք է ուղարկեի։ Հարևանուհիս,թե լավ կլինի գնաս Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հացի փուռը,այնտեղ մեծ խանութ կա,անունը մոռացել էր,հենց նրա մոտակայքում էլ գտնվում է փուռը,անգամ մատնանշեց հացթուխի անունը։Հետևելով նրա խորհրդին մեկնեցի այնտեղ, երկար հարցուփորձից հետո մի կերպ գտա մեծ խանութը։Խանութը գտա,մնաց փուռը,դարձյալ սկսվեց իմ որոնումները,հետո ինձ ուղարկեցին խանութից ոչ հեռու գտնվող փուռը։ Վերջինիս աջակողմյան մասով ներս մտա,սենյակում մարդ չկար,քիչ անց հայտնվեց մեկը,որից փորձեցի իմանալ՝ տալով նրան հարևանուհուս ասած մարդու անունը, արդյո՞ք այդտեղ է աշխատում, վերջինս էլ,թե ի՞նչ իմանա,ինքը հացթուխների հետ գործ չունի։Հենց այդ պահին աշխատողներից մեկը հացի մեծ քանակություն բերեց և դրեց ինձանից քիչ այն կողմ գտնվող սպասարկման սեղանին։Լավաշը տեսնելուց հետո,մտածեցի թե ի՞նչ կարևոր է ով է թխողը,առնեմ և տուն գնամ,մանավանդ շատ էի հոգնել։Դիմելով հաց բերողին,խնդրեցի ինձ համար քսան հատ լավաշ բերի։ -Քսան հա՞տ,զարմացած ինձ նայելով պատասխանեց նա,հետո շարունակեց։ -Դուք այստեղի բնակիչ ե՞ք։Այս անգամ էլ ես եմ զարմացած ասում։ -Ի՞նչ կարևոր է այստեղի իմ բնակիչ լինելը,ուզում եմ բարեկամիս լավաշ ուղարկել արտասահման,խնդրում եմ քսան լավաշ տվեք,առնեմ,գնամ։Հետևում է նրա հարցը , -Դուք պարոն Ալեքսանյանից թուղթ ունե՞ք,որ ձեզ այդքան հաց տամ։ -Պարոն Ալեքսանյանը ո՞վ է,-պատասխանս հունից հանեց նրան։ - Ո՞նց չգիտեք նա ո՞վ է և ուզում եք այստեղից քսան հաց տանե՞լ,- բարկացած ավելացնում է,ապա շարունակում։ -Իմացեք,Ալեքսանյանը պատգամավոր է։ -Հետո ի՞նչ,նա ի՞նչ կապ ունի իմ քսան լավաշի հետ, լավաշը նրա չեքով ե՞ք վաճառում,-այս անգամ ես եմ ձայնս բարձրացնում; -Ի՞նչ չեք,ի՞նչ վաճառք,այստեղի լավաշը ձրի է բաժանվում, տեսեք թե ինչպիսի բարերար մարդ է նա,նայեք ձեր ձախակողմյան մասում գտնվող հերթին,Ալեքսանյանը ձրի հաց է բաժանում նրանց։ Ձրի՞․․․ Այլևս չցանկանալով լսել նրան՝ կոտրված սրտով դուրս եմ գալիս բարերար կոչվածի փռից։ Պարզ էր ամեն ինչ,ճգիտեի,ինչպես ասում են՝ լայի թե խնդայի, այս ի՞նչ վիճակում են հայտնվել այս մարդիկ։ Հերթի կանգնողներից իմացա,որ ընդամենը երկու լավաշի համար մարդիկ ժամերով հերթի են կանգնում։ Տեսնու՞մ եք ինչպիսի բարերար ունենք։Երկու լավաշ՝ պատգամավորական մանդատի դիմաց․․․ Մեկ ուրիշից իմացա իմ փնտրած փռի տեղը և լավաշը գնելուց հետո,մի կերպ տուն հասա։

Comments


bottom of page