2018-ը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի. Ալեքսանդր Լապշին
- Zohrap Amiryan
- 27 дек. 2017 г.
- 1 мин. чтения

Tert.am- ը գրում է.
Բաքվի բերդում բանտարկությունից ազատված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անեկդոտ է հրապարակել «իր և Ադրբեջանի հարաբերությունների» մասին, որը փոխանցել են հայ ընկերները: Բլոգերը անեկդոտին կից նշել է, որ 2018 թվականը Բաքվի համար պատժի տարի է դառնալու: «Լապշինը սիրում էր Ադրբեջանը, և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսական հարցն էր: Ի՞նչ կապ ունի այստեղ գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը հողի մեջ հայտնվեր, իսկ Լապշինը ցանկանում էր, որ այնտեղ գտնվեին նրանք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Լապշինը՝ 2018 թվականը Բաքվի պատժի տարի հռչակելով: Բլոգերը նշել է նաև, որ մտադիր է «Ադրբեջանից գումար քամել» Ստրասբուրգյան դտարանի միջոցով:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comments