Поиск
Հայտնի է դարձել Եվրոպայի ամենատարեց բնակիչը
- Zohrap Amiryan
- 27 дек. 2017 г.
- 1 мин. чтения

Իտալուհի 115-ամյա Ջուզեպինա Պրոջետոն դարձել է Եվրոպայի ամենատարեց մարդը: Ինչպես նշում է Euromag-ը, իտալուհին այդ տիտղոսին արժանացել է 116-ամյա իսպանուհի Անա Վելա Ռուբիոյի մահից հետո: Վերջինս մահացել է օրեր առաջ Բարսելոնայում՝ 116-ամյակը տոնելուց 6 շաբաթ անց: Հայտնի է, որ Անա Վելան ծնվել էր Անդալուսիա նահանգում՝ Իսպանիայի ներկայիս Ֆիլիպ VI թագավորի նախատատու՝ թագուհի Մարիա Կրիստինայի իշխանության օրոք: Նա ականատեսն է եղել երկու համաշխարհային պատերազմի, երկու բռնատիրական ռեժիմի և Իսպանիայի քաղաքացիական պատերազմի: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում, որտեղ բնակվում է նաև նրա 90-ամյա դուստրը:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ ` Tert.am կայքում
Comentarios